News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հաջողությամբ Լուսին է ուղարկել «Չանդրայան - 2» ավտոմատ արշավախումբը» ՝ ոչ մեծ լուսնագնացով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Առաքելության մեկնարկը նախատեսված էր հուլիսի 15-ին, բայց տեխնիկական անսարքությունների պատճառով հետաձգվել է։ Դրանց բնույթը պաշտոնապես չի նշվել։ Մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրել են GSLV Mk III հրթիռ-կրիչի վառելիքային հատվածի անսարքության մասին։

«Չանդրայան – 2» առաքելությունը շարունակում է հնդկական լուսնային ծրագիրը, որն սկսվել է 2008-ի հոկտեմբերին «Չանդրայան – 1» սարքով։ Այն Լուսնի ուղեծրում աշխատել է 312 օր եւ արբանյակի մակերես ուղարկել հարվածային սարք։

«Չանդրայան – 2»-ն ավելի բարդ նախագիծ է, քանի որ նախատեսում է Լուսնի վրա վայրէջք։ Մեկ լուսնային օրվա ընթացքում (14 երկրային օր) լուսնագնացը կուսումնասիրի արբանյակի մակերեսի հանքաբանական եւ տարրերի կազմը։

Սկզբում նախատեսվում էր, որ արշավախումբը Լուսին կուղարկվի 2018-ի ապրիլին. հետո մեկնարկը նշանակեցին հոկտեմբերին, այնուհետեւ՝ 2019-ի հունվարին, ապրիլին եւ մայիսին։ Տեղափոխումների պատճառների մասին պաշտոնապես չէր նշվում։

«Չանդրայան – 2»-ի հաջողության դեպքում Հնդկաստանը կդառնա աշխարհում չորրորդը (ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին), որը կնշի իր ներկայությունը Երկրի արբանյակի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ