News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր՝ հուլիսի 22-ին,Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական լուսանկարը փակցնում է մայրաքաղաքի տարբեր թաղամասերում կուտակված աղբերի աղբամանի վրա։

Նա այսօր՝ առավոտից շրջում է տարբեր թաղամասերով, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով ներկայացնում կուտակված աղբը, եւ դիմում քաղաքապետին. «Կոմունալ վարչության պետը 840 հազար դրամ պարգեւավճար է ստացել։ Այդ գումարը ե՞րբ եք պատրաստվում հետ վերադարձնել մեր համայնքային բյուջեին։ Մենք կգնենք աղբամաններ, եւ կտեղադրենք հենց այս հատվածներում»։

Աղեկյանը նկատեց, որ, մասնավորապես, Լեփսիուս թաղամասում աղբարկղների սակավություն կա. «Մի քանի բարձրահարկ շենքերի համար 1 աղբարկղը շատ քիչ է»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ