News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հրդեհների հիմնական մասը տեղի է ունենում Երեւանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ-ի «Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության» պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այս տարի հրդեհների թիվն ավելի շատ է անցած տարվա նույն ժամանակհատվածի հետ համեմատ, իսկ հրդեհները հիմնականում մարդածին բնույթի են։

«Եթե համեմատենք այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ 3.6%-ով ավելի շատ հրդեհներ եղան, քան նախորդ տարի։ Սա կապված է ոչ միայն ջերմաստիճանի բարձրացման հետ։ Դրանց առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է»,– ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները այլապես հրդեհների քանակաը շարունակաբար կաճի։

«Ամենատարածվածը դա անզգուշությունն է , երբ ծխելուց մարդիկ անզգույշաբար ծխախոտի մնացորդը նետում են ուր պատահի, այդ թվում նաեւ խոտածածկ տարածքների վրա եւ բնականաբար չորացած խոտն էլ հիմք է հրդեհ առաջանալու համար»,– ասաց Հայրապետըյանը։

Նրա խոսքով՝ մարդածին հրդեհների մյուս պատճառն այն է, երբ մարդիկ բնության գրկում հանգիստ են կազմակերպում։

«Մեր ժողովուրդն այս ամիսներին ձգտում է բնության գրկում իր հանգիստն անցկացնի, սակայն շատ հաճախ իրենց հետեւից մոռանում են հանգցնել իրենց վառած խարույկը եւ թողնելով առանց հսկողության հեռանում են։ Դրանից հետո, եթե քամի է լինում ավելի է նպաստում, որպեսզի կրակը տարածվի եւ առաջանա հրդեհ»,– ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ԱԻՆ աշխատակիցները մեկ ամսից ավելի է իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ, որպեսզի հրդեհներից խուսափեն։

«Ռիսկային տարածքներում ԱԻՆ աշխատակիցների հսկողության տակ իրականացվում է վերահսկվող այրումներ, որպեսզի հետագայում խուսափենք ավելի մեխ մասշտաբի հրդեհներից»,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա՝ բնակչության մոտ կարծրատիպ կա, որ հրդեհների դեմ պայքարը միայն ԱԻՆ–ի գործն է, սակայն այդպես չէ։

«Հրդեհի պահպանությունը ՀՀ–ում իրականացվում է ՏԻՄ–երի, Պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների համատեղ ուժերով»,– ասաց հայրապետյանը։

Նրա խոսքով՝ քաղաքային համայնքներում հրդեհներից խուսափելու համար տվյալ համայնքի ղեկավարությունը պարտավոր է ճիշտ կազմակերպել աշխատանքները։

«Տվյալ համայնքի ղեկավարության պարտականությունն է, որ ժամանակին հնձեն խոտը, ժամանակին ոռոգեն այդ տարածքը, որպեսզի խուսափեն հրդեհներից»,– ասաց Հայրապետյանը։

Հարցին, կա՞ արդյոք վիճակագրություն, թե Հանրապետության, ո՞ր տարածքում են առավել շատ հրդեհի դեպքեր գրանցվել, Հայրապետյանը պատասխանեց. «Երեւանն է եւ նրան հարակիից տարածքները, այնուհետեւ Կոտայքի, Արմավիրի, Արարատաի, Սյունիք մարզերը եւ մնացած հարավային տարածքները»։

Նրա խոսքով՝ Երեւանը խիտ բնակեցված տարածք է, այդ իսկ պատճառով էլ հրդեհներն ավելի շատ են՝ մարդկային գործոնը հաշվի առնելով։ Իսկ տեխնիկայի առումով, ցանկալի կլինի, որ ավելացվեն համապատասխան մեքենաները։

«Լեռնային շրջաններում բավականին բարդ է տեխնիկա օգտագործել. Մենք շատ ուրախ կլինեինք, եթե ունենայինք հրշեջ ավիացիա, որը շատ թանկ հաճույք է»,– ասաց Հայրապետյանը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ