News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում գեր ոստիկաններին ուղարկել են Մոջոկերտո քաղաքում գտնվող հատուկ ճամբար, որտեղ նիհարելու համար տասնօրյա ծրագիր կանցնեն, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով The Jakarta Post-ին:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հուլիսի 15-26-ը ֆիթնես ծրագրի են մեկնել 50 աշխատակիցներ, որոնք տառապում են ճարպակալությունից:

Ճամբարում պրոֆեսիոնալ սննդաբաններ են աշխատում, ֆիթնես մարզիչներ եւ բուժաշխատողներ:  

Ոստիկաններին ճարպն այրելու հատուկ վարժություններ են սպասվում, այդ թվում՝ վազք, լող եւ աէրոբիկա: Բացի այդ, նրանց հոգեբանական աջակցություն կտրամադրվի: 

«Դրա շնորհիվ ոստիկանությունն առավել հմուտ եւ արագ կդառնա»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ