News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան՝ մայիսի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործի հարուցումը մեժելու քննիչի որոշումը վերացնելու պահանջով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Անանյանը։

Վերջինիս բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ին Անանյանը հաղորդում էր ներկայացրել  գլխավոր դատախազին՝  Դավիթ Բալայանի աշխատանքը խոչընդոտելու հետ կապված։

Ըստ փաստաբանի՝ հրապարակված տեսանյութերում երևում է, որ դատավորը փորձում է մուտք գործել դատարանի շենք եւ կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի կապակցությամբ ակնհայտ եւ հստակ բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որի արդյունքում նա ընկնում է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցնում նրա հասցեին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։ Մայիսի 3–ին ՀՔԾ–ն որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Նշենք, որ հաղորդումներից մեկը ներկայացրել էր  Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, մյուսը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարը։ Եվս երեք նյութ վերաբերում է փաստաբաններ Միհրան Պողոսյանի, Հրանտ Անանյանի եւ Լուսինե Ավագյանի աշխատանքը խոչընդոտելուն։

Տպել
Ամենաշատ