News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ափերի մոտ ավելի քան կես դար առաջ խորտակված Minerve սուզանավ են հայտնաբերել: Այն խորտակվել է Միջերկրական ծովում առեղծվածային հանգամանքներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:

Սուզանավի որոնման աշխատանքները սկսվել էին հուլիսին:

«Մենք հենց նոր հայտնաբերեցինք Minerve սուզանավը: Դա հաջողություն է, թեթեւացում եւ տեխնիկական հաղթանակ: Ես մտածում եմ ընտանիքների մասին, որոնք այսքան ժամանակ սպասել են այս պահին»,- Twitter-ում գրել է նախարարը:

Սուզանավը, որի վրա 52 մարդ է գտնվել, խորտակվել է 1968թ. հունվարի 27-ին Տուլոն շրջանում ընդամենը 4 րոպեում: Ենթադրվում էր, որ այն գտնվում է մոտ 2 հազար մետր խորության վրա:

Minerve սուզանավի միջադեպը տեղի էր ունեցել իսրայելական Dakar սուզանավի անհետացումից 2 օր անց: Բացի այդ, նույն տարում եւս 2 սուզանավ էր խորտակվել՝ սովետական Կ-129-ն ու ամերիկյան Scorpion-ը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ