News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դանքանը երկուշաբթի հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում՝ տեղադրելով ազատման մասին հայտարարության լուսանկարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այս առավոտ ես հրաժարական տվեցի փոխարտգործնախարարի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում։ Դրան ամրացված հայտարարությունում Դանքանը նշել է, որ նման որոշում կայացրել է նոր վարչապետի պաշտոնավարումից առաջ նախարարների հեռանալու ձեւավորված ավանդույթի համաձայն։

Վերլուծելով իր գործունեությունը՝ Դանքանը հատկապես նշել է մասնակցությունը Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ աշխատանքը կենտրոնասիական տարածաշրջանում, ինչի շնորհիվ Ուզբեկստանում թույլատրվեց Բի-բի-սիի, Economist ամսագրի եւ Reuters գործակալության լրագրողների մուտքը։

Որպես քաղաքական գործիչ, որը եվրոպամետ հայացքներ ունի, Դանքանը տրտնջացել է բրեքսիթի հետ կապված աշխատանքի դժվարությունից։ «Ողբերգական է, որ հենց այն պահին, երբ մենք կարող էինք լինել գլխավոր ինտելեկտուալ եւ քաղաքական ուժը Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս, մեր ամենօրյա աշխատանքն ընթանում էր մեզ վրա կախված բրեքսիթի մռայլ ամպի տակ»,- գրել է նա։

Նոր վարչապետի իշխանության գալու եւ նոր կառավարության ձեւավորման ֆոնին գործող շատ նախարարներ, որոնք չեն պատկանում եվրաթերահավատների շարքին, եւ որոնք պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը, կարող են հրաժարական տալ՝ չսպասելով կառավարության նոր ղեկավարի պաշտոնավարմանը։ Պաշտոնը լքելու մտադրության մասին կիրակի հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, որն իր մտադրությունը բացատրել է լուրջ տարբերություններով իր եւ Ջոնսոնի միջեւ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ