News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 19-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված վարժանքների շրջանակում սահմանված ժամկետներում բացազատվել են կապի հանգույցները, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը, իրականացվել են նորմացույցերով սահմանված այլ գործողություններ:

Հուլիսի 19-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման ուսումնական պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում անձնակազմին մանրամասն ներկայացվել է զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման կարգը:

Հուլիսի 18-ից 20-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ:

Հավաքների անցկացման նպատակն էր ամրապնդել կապի, տեսադիտարկման համակարգի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ սպաների գիտելիքները,  գործնական հմտություններն ու ունակությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ