News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Արդշինբանկի Խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով: Բանկի Խորհրդին են միացել Վաչե Գաբրիելյանը և Դմիտրի Լադիկով-Ռոևը:

Վաչե Վազգենի Գաբրիելյանը շուրջ երկու տասնամյակ զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ՀՀ պետական կառավարման համակարգում, այդ թվում ՀՀ փոխվարչապետի, ՀՀ Ֆինանսների նախարարի, ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, ՀՀ ԿԲ խորհրդի անդամի, ինչպես նաև ՀՀ ԿԲ նախագահի տեղակալի:

Ներկայումս գլխավորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը:

Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, այնուհետև շարունակել է կրթությունը ԱՄՆ, Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Հայաստանում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։

Դմիտրի Յուրիի Լադիկով-Ռոևը ունի հարուստ մասնագիտական փորձ ֆինանսական ոլորտում: Տարիների ընթացքում զբաղեցրել է բարձր ղեկավար պաշտոններ ՌԴ այնպիսի ֆինանսական կառույցներում, ինչպիսիք են Էկսպոբանկը, Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկը, Ազգային ստանդարտը, Ինվեստբանկը:

Ներկայումս զբաղեցնում է Եվրասիական Զարգացման Բանկի Ակտիվների և պասիվների գծով կառավարող տնօրենի պաշտոնը (ԵԶԲ):

Ավարտել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աէրոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետը, այնուհետև ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան: Ստացել է մագիստրոսի աստիճան Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Քինգսթոունի համալսարանից ` «Բիզնես և Իրավունք» մասնագիտությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նկատվում է վստահության բարձր մակարդակ բանկային ոլորտի հանդեպ
ՀՀ-ում բանկային ոլորտի հանդեպ վստահության մակարդակը բարձր է...
Օգոստոսին բանկային ոլորտում գրանցվել է աննախադեպ ակտիվություն. ՀԲՄ նախագահ
Աննախադեպ ակտիվություն բանկային ոլորտում...
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը (ֆոտո)
Ռազմածովային գործին զուգընթաց Իսակովը զբաղվել է ռազմապատմական եւ ռազմատեսական հարցերով, մասնակցել է...
ՀԲՄ-ն շարունակում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման աշխատանքը. Արտակ Հանեսյան
Հայաստանի բանկերի միությունը շարունակում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման աշխատանքը...
«Գլոբալ Կրեդիտը» տրամադրում է հիփոթեքային վարկեր առանց կանխավճարի
Այսինքն՝ «Գլոբալ Կրեդիտը» բնակարանի ձեռք բերման վարկը տրամադրելուն զուգահեռ կանխավճարի գումարը ևս տրամադրում է որպես վարկ՝ նույն տոկոսադրույքով․․․
Հայբիզնեսբանկը՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր (ֆոտո)
Համաժողովի ընթացքում ներկայացվել են տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ