News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների՝ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր համալսարանի նախագահ Էրիկ Վյուեն:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համալսարանը մասնագիտացած է կանաչ ճարտարագիտության ոլորտում եւ կրթական բոլոր ծրագրերում կարեւորում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ հետազոտությունը չպետք է կտրված լինի իրականությունից եւ պետք է հնարավորինս կիրառական լինի։

Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջնահերթություններից է Հայաստան բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում ու կաջակցեն ոլորտի զարգացմանը: Այս առումով Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանը կարող է գործընկեր դառնալ ՀՀ կրթական համակարգին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին եւ Հայաստանում գյուղատնտեսական քոլեջների վերազինմանն ու մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։

Տպել
Ամենաշատ