News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։

Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ պարզելով հետեւյալը։ Նախնական տվյալներով՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2016 թվականների ընթացքում համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որոնցից 1․170․000 դրամը չի տրամադրել բնակիչներին ու յուրացրել է։ Բացի այդ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեւական մրցույթ է հայտարարել եւ փաստացի իրեն պատկանող 7․000․000 դրամով գնած «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին, շուկայական արժեքից թանկ՝ 10․400․000 դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին՝ համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով։ Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական՝ շուրջ 3․400․000 դրամի վնաս։

Դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների,  Չկալովկայի նախկին գյուղապետը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի եղբայրն է՝ Երվանդ Կարապետյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ