News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է Իրանի հայտարարությունը 17 լրտեսի ձերբակալման եւ դատապարտման մասին, որոնք աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության համար։

«Իրանական ռեժիմը ստի երկար պատմություն ունի... Ես կասկածի չափաբաժնով կվերաբերվեի Իրանի ցանկացած պնդման այն գործողությունների մասին, որ նրանք նախաձեռնել են»,- ասել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։

Պոմպեոն հրաժարվել է մեկնաբանել որեւէ կոնկրետ դեպք։ «Կա ամերիկացիների երկար ցուցակ, որոնց մենք փորձում ենք վերադարձնել տուն Իրանից»,- նշել է նա։

Ինչպես ասվում էր ավելի վաղ, դատարանն Իրանում դատավճիռ է կայացրել 17 մարդու հանդեպ, որոնք մեղադրվում են հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության մեջ։ Նրանցից ոմանք դատապարտվել են մահապատժի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ