News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Իրանը չի տատանվում Պաղեստինին աջակցության հարցերում։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին Թեհրանում «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ասել է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ պաղեստինյան հարցը «մուսուլմանական աշխարհի առաջին եւ գլխավոր խնդիրն է»։ «Հաղթանակը ձեռք չի բերվի առանց դիմակայության եւ պայքարի։ Մենք հավատում ենք, որ Պաղեստինի հարցը կլուծվի հօգուտ պաղեստինցի ժողովրդի եւ իսլամական աշխարհի»,- ասել է նա։ Նա նշել է, որ Իրանը «չի քաշվում աշխարհում ոչ մի երկրից, երբ խոսքը վերաբերում է Պաղեստինին»։ «Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ թշնամանքի հիմնական պատճառներից մեկը Պաղեստինի խնդիրն է, բայց այդ գործողությունները եւ ճնշումը չեն ստիպեն Իրանին նահանջել իր դիրքերից, քանի որ Պաղեստինի աջակցությունը կրոնական հարց է»,- ասել է Խամենեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ