News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  նույնպես հերքել է 17 լրտեսների կալանավորման  մասին Իրանի պնդումը:

«ԿՀՎ լրտեսներին բռնելու Իրանի հայտարարությունը բացարձակ կեղծ է: Զրո ճշմարտություն: Պարզապես եւս մեկ սուտ եւ քարոզչություն, որոնք տարածվում են կրոնական ռեժիմի կողմից, որը անհաջողության է մատնվում եւ չգիտի ինչ անել: Նրանց տնտեսությունը մեռած է եւ կդառնա ավելի վատ: Իրանում լիակատար քաոս է», - Twitter-ում գրել է Թրամփը: Ավելի վաղ ԱՄՆ  պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել էր ԿՀՎ լրտեսների մասին Իրանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Իրանում դատարանը դատավճիռ է հրապարակել ԱՄՆ օգտին լրեստության համար մեղադրվող 17 մարդու նկատմամբ: Նրանց մի մասը դատապարտված են մահապատժի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ