News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Microsoft-ը 1 մլրդ դոլար է ներդնում Իլոն Մասկի՝ արհեստական ինտելեկտի ստեղծման OpenAI ծրագրում, որը կարող է բարդ խնդիրներ լուծել:

Համագործակցության շրջանակում ընկերությունները նոր տեխնոլոգիաներ կստեղծեն, եւ Microsoft-ը կդառնա OpenAI էքսկլյոզիվ ամպային պրովայդերը:

Ընկերությունները հայտարարել են, որ տեխնոլոգիաները, որոնք նրանք մտադիր են ստեղծել, կարող են առավել բարդ խնդիրներ լուծել, քանի ներկայումս լուծում է արհեստական ինտելեկտը:

«Արհեստական ինտելեկտի ժամանակակից համակարգերը լավ են աշխատում կոնկրետ խնդրի լուծման համար, սակայն առավել բարդ խնդիրների լուծման համար արհեստական ինտելեկտի մի շարք տեխնոլոգիաների ընդհանուր եւ խորը յուրացում է պահանջվում: Microsoft-ի եւ OpenAI-ի կոնցեպցիան այն է, որ արհեստական ընդհանուր ինտելեկտն աշխատում է մարդկանց հետ, որպեսզի օգնի լուծել ներկայիս միջդիսցիպլինար խնդիրները, ներառյալ՝ գլոբալ խնդիրներ, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխություն, անհատականացված առողջապահություն եւ կրթություն»,- ասվում է ընկերությունների հայտարարության մեջ:  

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ընկերությունները որոշել են միասին լուծել խնդիրները՝ «հիմնվելով էթիկայի սկզբունքների եւ վստահության վրա»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասկը 2023թ. գաղտնի  այցելել է  Սպիտակ տուն՝ պաշտոնյաների հետ քննարկելու համար ԱԲ հարցերը. NBC
Իլոն Մասկը գաղտնի այցելել է Սպիտակ տուն...
Դուբայում կկայանա ftNFT ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը
Մրցանակաբաշխությանն առաջադրված են մի քանի անվանակարգ, որոնց թվում են «Տարվա NFT նախագիծը»...
Փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական...
Անգլիայի դպրոցներում լիովին արգելում են բջջային հեռախոսները
Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելում են բջջային հեռախոսները դպրոցներում...
Փաշինյանը Amazon Web Services ընկերության փոխնախագահների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանը․․․
Դեսպան Իմանբաևը ԲՏԱ նախարարին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին
Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ…
Ամենաշատ