News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը, ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի   175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով  2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նշված դատավարական գործընթացին միջամտելու՝ այն է՝ դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դրան չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու և դրանով պայմանավորված դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինչպես հրապարակային ելույթների, այնպես էլ աշխատանքային բնույթի միջոցառումների, խորհրդակցությունների ընթացքում բազմիցս հայտարարել է դատախազների կողմից կոռուպցիոն հանցագործություններ կատարելու, դրանցում ցանկացած ձևով նրանց ներգրավվելու անթույլատրելիության, դրանից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: Բազմիցս զգուշացվել է, որ նման ցանկացած դեպքում, բավարար հիմքերի առկայությամբ, դատախազության վերաբերմունքը լինելու է աներկբա և բազմակի անգամ ավելի խիստ, իսկ մեղադրանքի հիմնավորման պարագայում՝ առաջնորդվելու է կատարած հանցանքին համարժեք, օրենքի ողջ խստությամբ պատասխասխանատվաթյան ենթարկումն ապահովելու սկզբունքով:

Հարգելով անմեղության կանխավարկածը՝ ՀՀ դատախազությունը շարունակում է գործել այդ հավատամքով, տվյալ քրեական գործի շրջանակներում իրականացնելու է պատշաճ դատավարական հսկողություն և թույլատրելիության սահմաններում ապահովելու է քրեական գործի հրապարակայնությունը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը տիտղոսը վերադարձրել է. լրատվամիջոց
Սերգեյն իր անվան համար փոփոխական հաջողությամբ պայքարում է 2013 թվականից…
Տեխասում մահապատժի են ենթարկել 1998-ին համակուրսեցու բռնաբարության եւ սպանության համար մեղադրվող տղամարդուն
Թրոթերի մարմինը հայտանբերվել է անհետացումից միայն մի քանի շաբաթ անց. աղջիկը դաժանաբար բռնաբարվել էր եւ խեղդամահ արվել իր զուգագուլպաներով...
Կալիֆոռնիայում ձերբակալվել է Marriott հյուրանոցի խոհարարը, որը կենվորների զանգվածային հաշվեհարդար էր ծրագրել
Նրա տանը հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց…
«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ. մանրամասներ
Բացահայտվել է Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը...
Էփշտեյնին մի անգամ ծնունդին երեք 12 տարեկան ֆրանսուհիների են նվիրել
Դատական փաստաթղթերի համաձայն՝ այս մասին հայտնել է Վիրջինիա Ջուֆրը, որն ավելի վաղ պնդել է, թե Էփշտեյնն ու նրա ընկերը՝ Գիզլեն Մաքսվելը, իրեն ստիպել են սեքս-ստրկուհի դառնալ...
«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է
Բերման ենթարկված անձը քննիչի որոշմամբ ձերբակալվել է․․․