News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո ԱԺ խմբակցությունների և մեկ պատգամավորի կողմից ստացել են երեք տասնյակից ավել առաջարկություններ: Երկու տասնյակից ավել առաջարկություն էլ արվել է հեղինակի կողմից:

Նախարարն անդրադարձել է ներկայացված առաջարկներին՝ կարևորելով հատկապես ընտրողների ցուցակների հրապարակմանը, համամասնական ցուցակների կազմմանը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելմանը և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքի դյուրացմանը վերաբերող կետերը:

Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Արթուր Թովմասյանը, Էդվարդ Աղաբեկյանը և Աշոտ Ղուլյանը:

Եզրափակիչ ելույթում Արարատ Դանիելյանն անդրադարձել է մտքերի փոխանակության ընթացքում հնչած մտահոգություններին և առաջարկություններին: 26 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսգիրքն ընդունվել է:

Արարատ Դանիելյանն այնուհետև ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը 26 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը:

ԱԺ քննարկմանը ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը՝ կից նախագծերով՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նշել է, որ առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի եղել:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է օրենքը:

Փակելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել, որ վաղվանից խորհրդարանի պատգամավորների ու աշխատակազմի համար սկսվում է օրենքով սահմանված արձակուրդային շրջանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծեծկռտուք Ստեփանակերտում. Մասնակիցներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը...
Պատարայի ջրամբարի կառուցման նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը պատրաստ են․ Արայիկ Հարությունյան
Մայրաքաղաքի դեպքում խնդրի լուծման գլխավոր երաշխիքը կարող է հանդիսանալ Պատարայի ջրամբարի կառուցումը․․․․
Արցախի բանակում շտաբային մարզումներ են անցկացկել. Խաղարկվել են մարտավարական դրվագներ
Որոնց ընդգրկվել են բանակի եւ միավորումների հրամկազմի ներկայացուցիչներն ու կառավարման մարմինները...
Բակո Սահակյանը Ռոբերտ Ամիրխանյանի հետ քննարկել է Արցախի մշակութային ոլորտի հարցերը
Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա...
«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Բակո Սահակյանն ընդգծել է մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման շտաբի գործունեության ակտիվացման եւ Ստեփանակերտի քաղաքապետարանում...
Ժամանակն է Արցախում հայտնաբերել նոր հանքավայրեր եւ դրանք վերամշակել. Սերգեյ Վարդանյան
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ԱՀ-ում կան շատ չուսումնասիրված հանքեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ