News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

SpaceX ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Starship տիեզերանավի նախատիպերը օդ կբարձրանան 2-3 ամիս անց, հաղորդում է HighTech+-ը:

Մասկի խոսքով՝ SpaceX-ը զուգահեռաբար մշակում է 2 նախատիպեր Տեխասում եւ Ֆլորիդայում: Թիմերն աշխատում են անկախ միմյանցից: Ղեկավարությունը կարծում է, որ այդպիսով նրանց միջեւ մրցակցությունը կխթանի տեխնոլոգիական գործընթացը:

Առաջին փորձարկումներից հետո եւս 2-3 ամիս անց տեղի կունենան Starship տիեզերանավի նախատիպերի սուբուղեծրային թռիչքները:

TechCrunch-ը ենթադրում է, որ Մասկի նշած ժամկետները կարող են լավատեսական գնահատական լինել:

Այս շաբաթ SpaceX-ը մտադիր է կրկնել Starhopper-ի արձակման փորձը: Նախորդը, Մասկի խոսքով, անհաջող է արձակվել վառելիքի արտահոսքի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ