News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «5-րդ ալիքն օրերս «նավասելյե» կանի, այն արդեն տեղափոխվել է նոր հասցե` «Էրեբունի պլազա»։ Տեղափոխվե՞լ եք արդեն՝ հարցրինք ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանին։ «Այո, արդեն տեղափոխվել ենք, սակայն նոր եթերաշրջանի բացումը տեղի կունենա սեպտեմբերին, կարծում եմ՝ բավականին հետաքրքիր շարքեր կանենք` բազմաժանր հաղորդումներով»:

Քաղաքական հաղորդումների մասի՞ն է խոսքը։ «Բոլոր շերտերի մտածող մարդկանց համար հաղորդումների»: Բա ձեզ որտեղի՞ց գումար, որ կարողացել եք նման ստուդիա ունենալ։ «Եթե անկեղծ, ապա տաղավարները շատ չեն, ու եթե ավելի անկեղծ` ստանդարտ պայմանները, որպես այդպիսին, ավելի վատն են, քան նախկին` Մելիք-Ադամյանի ստուդիայում էին։ Նորն ավելի մոդեռն է` քչով շատ արդյունք ապահովելու սկզբունքով ենք առաջնորդվել»:

Բա եթե Մելիք-Ադամյանում ավելի հարմար էր, ինչո՞ւ եք գնում․ ՀՀԿ-ի հետ են ձեզ ասոցացնում, դա՞ է պատճառը։ «Ոչ, իհարկե, այնտեղ բոլորով լցված էինք իրար գլխի, էստեղ սենյակները շատ են, տաղավարներն այլ են»:

Բոլոր դեպքերում, ձեր անունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Բոլոր դեպքերում, կան նաեւ հեռուստատեսություններ, որոնց անունն էլ կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ. չեք կարող, չէ՞, որեւէ մեկին համոզել, որ «Ազատություն» ՌԿ-ն Նիկոլ Փաշինյանինը չէ, որ Հ1-ը բացառապես իրենց չի ծառայում։ Հետո՞ ինչ, որ «Հայկական ժամանակը» գրում է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընդդիմադիր լրատվամիջոցին հարցազրույց է տվել։

«Արմնյուզն» ընդդիմադի՞ր է։ Ում ինչ հարմար է, դա է ասում, ու եթե մենք «Քոչարյանի հեռուստատեսությունն» ենք, շատ լավ, մենք դրանից չենք ամաչում՝ անկախ որեւէ մեկի կարծիքից, մենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքն ենք կատարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունը փակ քննարկում է անցկացրել Ծաղկաձորում. ովքեր են մասնակցել քննարկմանը (ֆոտո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում…
Կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. Փաշինյանը ներկայարցեց Հայաստանի կարգախոսը
Փաշինյանը ներկայացրեց առաջիկա տարիների Հայաստանի կարգախոսը...
«Ժամանակ». Մարզպետարանները կփակվե՞ն. իշխանությունը նման մտադրություն ունի
Մարզպետներն ուրիշ գործ չունենալով՝ փորձում են ինքնահաստատվել համայնքապետերի հաշվին...
«Հրապարակ». Չնայած իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս
Շինարարներն ասում են, որ փողերը ժամանակին չեն տալիս, դրա համար նախատեսված տեմպով չեն կարողանում աշխատել...
«Ժամանակ». Ինչպես էր դատարկվում ընդերքն ու լցվում ոմանց գրպանը
Այդ տարիների իրողությունների պայմաններում ամենեւին զարմանալի չէ այն ծայրահեղությունը, որ...
«Հրապարակ». Խաչիկ Հակոբյանը նոր պաշտոն ունի. ինչու էր նա ազատվել քաղաքապետարանից
Հիմա Խաչիկ Հակոբյանը նոր-հին պաշտոն ունի՝ Շիրակացի ճեմարանի տնօրենի զարգացման գծով տեղակալն է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ