News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ  աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200  դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։

Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որեւէ երկրում նման փորձ՝ հարցրինք ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ես չեմ հանդիպել նման փորձի։ Ելնելով փոխքաղաքապետի հայտնածից` տեղյակ եմ, որ կա նախագիծ` աղբի այլընտրանքային գանձմանն առնչվող, ինչը կարող է լինել ներկրված ապրանքների մաքսազերծման ժամանակ․ դետալներին դեռ չեմ տիրապետում»:

Ե՞րբ կդրվի քննարկման նախագիծը։ «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետեւ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»:

Եթե նման բան լինի, ձեր մոտեցումն ինչպիսի՞ն կլինի։ «Կարծում եմ` դա կբերի շղթայական թանկացումների. ուսումնասիրությունների տեղ կա»: Իսկ ներկրողները կհամաձայնե՞ն դրա հետ, թե՞ կփակեն  Իջեւանի ճանապարհը՝ ապարանքներն այդպես են գալիս։ «Չեմ բացառում։ Դա ենթադրում է ապրանքների թանկացում։ Գործարարներ կան, որ մեծ ծավալով են ներկրումներ կատարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարվա 9 ամիսների կտրվածքով մոտ 85,5 մլն դրամով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել, կամ 37,7 տոկոսով ավելի. ՊԵԿ
Այս տարվա 9 ամսում իրականացվել է 9175 ընթացիկ հսկողական ստուգում, որից 7080-ը բաժին է ընկնում ՀԴՄ ստուգումներին...
Հարկային գերավճարների ցուցանիշը 9 ամսվա կտրվածքով 63 մլրդ դրամից նվազել է եւ հասել 52,9 մլրդ դրամի. Դավիթ Անանյան
Մենք կանխատեսում էինք, որ 3-րդ եռամսյակում թերակատարումը կլինի 20-22 մլրդ դրամ, բայց ըստ էության 10 մլրդ է եղել թերակատարումը...
ՀՀ-ում կիրականացվի անշարժ գույքի կադաստրային արժեքի լուրջ վերահաշվարկ. Կադաստրի կոմիտե
Հայաստանում կկատարվի անշարժ գույքի կադաստրային արժեքի լուրջ վերահաշվարկ...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
2020-ին հայտնի կդառնա՞ն Հայաստանի հանքերի բոլոր սեփականատերերը. քննարկում ԱԺ-ում
Նրա խոսքով՝ բոլոր ընկերությունները, որոնք մետաղական հանքեր են շահագործում, պարտավոր կլինեն բացահայտել ...
10 եւ ավելի աշխատակից ունեցող գործատուներն աշխատավարձ կվճարեն անկանխիկ եղանակով
Ընդ որում, նա նշեց, որ օրինագծում փոփոխություններ են կատարվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ