News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի մեկ քաղաքացի զոհվել է, երեքը՝ վիրավորվել հրազենից, իսկ յոթը ստացել է ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ Ղրղզստանի հետ սահմանին բախման հետեւանքով, ասվում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի ծառայության հայտարարությունում։

Ավելի վաղ Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացրել էր, որ հինգ մարդ տուժել է փոխհրաձգության պատճառով  Տաջիկստանի սահմանին։ Դուշանբեում հայտարարել են, որ մեկ մարդ զոհվել է։

«Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Իսֆարա կատարելիք աշխատանքային այցի եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպման նախապատրաստման ընթացքում Տաջիկստանի բնակիչները զբաղվում էին բարեկարգման աշխատանքներով, այդ թվում եւ Վորուխ բնակավայրում, որտեղ սյան վրա տեղադրել են Տաջիկստանի դրոշը»,- ասվում է հայտարարությունում։

Տաջիկստանի սահմանապահ զորքերի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 16.35-ին ղրղըզ քաղաքացիները սկսել են խանգարել դրան. հողը փորելով՝ տեղադրել են  վահանակ «Օքսոյ» գրությամբ եւ իրենց երկրի դրոշը։ Ինչպես կարծում են Դուշանբեում, քանի որ Ղրղզստանի քաղաքացիները դա արել են Տաջիկստանի տարածքում, Վորուխի բնակիչները խոչընդոտել են նրանց. արդյունքում՝ երկու երկրների քաղաքացիների միջեւ կոնֆլիկտ է առաջացել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ