ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր սուզանավը, որը նախատեսված է հանրապետության ՌԾՈՒ համար, հաղորդում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Նշվում է, որ սուզանավն օգտագործվելու է Ճապոնական ծովում մարտավարական խնդիրների կատարման համար:
«Հարգելի բարձարգույն ղեկավարը, ստուգելով նոր սուզանավը, ծանոթացել է նաեւ տեխնիկական տվյալների եւ դրա մարտական համակարգի հետ», - ասվում է հաղորդագրությունում: Գործակալությունը չի նշում, թե ինչ զենք է տեղադրված սուզանավում եւ չի նշում դրա բնութագրերը:
Ստուգման ընթացքում Կիմ Չեն Ընը նաեւ ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի համար սուզանավերի առկայությունը ռազմավարական նշանակություն ունի: Նա նաեւ խոսել է նավատորմի համար զենք մշակելու անհրաժեշտության մասին ` պետության հուսալի պաշտպանությունը ապահովելու համար:
Ավելի վաղ ամերիկյան եւ հարավկորեական փորձագետները բազմիցս կարծիք էին հայտնել, որ ԿԺԴՀ-ն կառուցում է նոր սուզանավ, որը կարող է բալիստիկ հրթիռներ տեղակայել: Բացի այդ, ԿԺԴՀ-ն 2017 թ. վերջին ավարտել էր «Պուքկկիկսոն-3» սուզանավերի նոր բալիստիկ հրթիռի ստեղծումը: