News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանը(հաշվի առնելով նաեւ Թայվան կղզին) առաջին անգամ Fortune Global 500 ցուցակում  ընդգրկված խոշորագույն ընկերությունների թվով գերազանցել է ԱՄՆ-ին, հաղորդում է South China Morning Post-ը:

Վերջին տարում  վարկանիշում ամերիկյան ընկերությունների թիվը 126-ից կրճատվել է 121-ի: Իսկ Չինաստանի ցուցանիշն, ընդհակառակը, 120-ից աճել է 129-ի, ներառյալ Թայվանում գտնվող 10 ընկերությունները:

Ցուցակի առաջին հնգյակում Չինաստանից ընդգրկվել է  միանգամից երեք հսկա՝ Sinopec նավթաքիմիական կորպորացիան,  Չինական ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) եւ Չինաստանի պետական էլեկտրացանցային ընկերությունը՝ China State Grid Corporation:

Ընդհանուր առմամբ, վարկանիշում չինական ընկերությունների 80 տոկոսը խոշոր պետական կորպորացիաներ են:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Fortune Global 500-ում այս տարի հայտնվել է 4 ընկերություն՝«Գազպրոմ», «Լուկոյլ», «Ռոսնեֆտ» եւ «Սբերբանկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ