News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանդիսավոր բացվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 2-րդ մասնաճյուղը Նոր-Նորք վարչական շրջանում:

Հուլիսի 19-ին ք. Երևան, Նոր-Նորք, Միկոյան 2/13 հասցեում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ համալրեց իր մասնաճյուղերի ցանցը նորաբաց «ՄԱՍԻՎ» մասնաճյուղով, որն իր ոճով, նոր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ և հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում։ 

Մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Նոր-Նորք վարչական շրջանից, ՀՀ ԿԲ-ից, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը, որտեղ առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղորդող աշխատակից:

Մոտ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ, նորաբաց մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից։ Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի:

ՙՄենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր հաճախորդներին: ՙՄԱՍԻՎ՚ մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է մեր նպատակի իրագործման ճանապարհին: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Բանկը հաճախորդի համար հանդիսանալով վստահելի գործընկեր՝ մատուցում է միմիայն որակյալ բանկային ծառայություններ՚,-նշում է ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը:

Նշենք, որ որակի, մատչելիության և հուսալիության սկզբունքով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ տարբեր աշխարհագրությամբ մասնաճյուղեր ունի, որոնք արժանացել են հաճախորդների և գործընկերների վստահությանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ