News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղրղզների հետ Տաջիկստանի սահմանին կոնֆլիկտից տուժածների թիվը հասել է 14-ի, ՌԻԱ «Նովոստի»-ն երեքշաբթի տեղեկացրել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունում ասել էին, որ փոխհրաձգության հետեւանքով Տաջիկստանի հետ սահմանին վիրավորվել է հինգ մարդ։

 «Կոնֆլիկտի ժամանակ տուժել է 14 մարդ, ինը ստացել է հրազենային վիրավորում»,- ասել են առողջապահության նախարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ տուժածների մեջ են միլիցիայի վեց աշխատակիցներ, երկու զինվորական եւ մեկ սահմանապահ։ Բոլոր վիրավորվածներին ցուցաբերվել է օգնություն Բաթքենի մարզային հիվանդանոցում։

Երկուշաբթի  կոնֆլիկտ է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ։ Ինչպես հայտարարել են Բիշքեկում, կոնֆլիկտի պատճառը դրոշի ձողի տեղադրումն էր տաջիկական Վորուխ ավանի բնակիչների կողմից գյուղ մուտքի մոտ։ Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են եղել սյան տեղադրմանը։ Սկսվել է բանակռիվ, կողմերից մեկը զենք է կիրառել։ Իր հերթին, Դուշանբեն ասում է, որ կոնֆլիկտն սկսվել է «Աքսայ» մակագրությամբ վահանակի տեղադրումից տաջիկական Վորոխի տարածքում։ Բախման հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, մեկը զոհվել է։

Ինչպես տեղեկացրել են  սահմանապահ ծառայությունում, ներկա պահին իրադրությունը ղրղզա-տաջիկական սահմանին «բնութագրվում է որպես հարաբերականորեն կայուն»։ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ներկայացուցիչները, ինչպես նաեւ երկու կողմերի իրավապահ մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները համատեղ միջոցառումներ են իրականացնում  միջադեպի կանխման եւ թեժացումը կանխելու ուղղությամբ։ Բաթքենի մարզ է թռել Ղրղզստանի  պետական սահմանապահ ծառայության նախագահ Ուլարբեկ Շարշեեւը։

Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածը պարբերաբար դառնում է տեղի բնակչության կամ սահմանապահների միջեւ պարբերական բախումների գոտի։ Հիմնական պատճառը չսահմանագծված հատվածներն են, որտեղ անհնար է որոշել, թե որտեղ է երկու պետությունների միջեւ սահմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ