News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ծովային կենսաբանների միջազգային թիմը հայտնաբերել է մինչ այդ գիտությանն անհայտ գրպանի շնաձկների նոր տեսակ։ Առանձնյակի արուի երկարությունը, որն ապրում է Մեքսիկական ծոցում, հասնում է ընդամենը 14 սանտիմետրի կամ 5,5 մատնաչափի, տեղեկացնում է RG-ն։

Առաջին անգամ ամերիկյան գրպանի շնաձուկը (Mollisquama mississippiensis) որսացվել է Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում 1979-ին։ Դրա երկարությունը հասնում էր 40 սանտիմետրի։ Այժմ այդ նմուշը, ինչպես տեղեկացնում է Tulane University-ն, գտնվում է Սանկտ Պետերբուրգի Կենդանաբանական թանգարանում։

Միայն 2010-ին ամերիկացի գիտնականների տրամադրության տակ էր հայտնվել խորջրյա գիշատչի եւս մեկ նմուշ։ Շնաձուկը բռնել էին Մեքսիկական ծոցի ջրերում։ Գիտնականները հետազոտել են գրպանի շնաձուկը եւ նկարագրել այն մի հոդվածում, որը հրապարակվել է Zootaxa ամսագրում։

2013-ին կենսաբանները սկսել են ուսումնասիրել Mollisquama mississippiensis-ը մանրադիտակի, ռենտգենի եւ համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Մեքսիկական ծոցի մինի-շնաձկները մի քանի ող պակաս ունեն, ներքին օրգանները լուսարձակում էին, ինչպես դա սովորաբար ունենում են մեծ խորությունների բնակիչները։ Օրգանները գեղձի լորձով են լցված, որոնց ներսում ապրում են լույս արձակող մանրէներ։

Այսպիսով, գիտնականները որոշել են, որ հայտնաբերել են ամերիկյան գրպանի շնաձկան նոր տեսակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ