News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանը կարող է ուսումնասիրել Ռումինիայի փորձը:

«Հայաստան եւ Ռումինիա. հասարակություն, համագործակցություն եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց լրագրող Արշալույս Մղդեսյանը:

Նրա խոսքվ՝ Ռումինիան որոշակի հաջողություն  է գրանցել՝ ստեղծելով Ազգային հակակոռուպցիոն վարչություն, որն անկախ մարմին է:

«Բացի այդ կոռուպցիայի դեմ պայքարի թեման դարձել է  երկրի քաղաքական պայքարում առարկայականներից մեկը, ինչը կապված է նաեւ աղմկահարույց գործերի հետ», - ասաց նա:

Լրագրողը նշեց, որ Հայաստանին  կարող են հետաքրքրիր լինել այն բարեփոխումները եւ այն քայլերը, որոնք Ռումինիան իրականացրել է ԵՄ-ում քաղաքական վերափոխման եւ ինտեգրման շրջանում:

Նա հետաքրքրիր անվանեց Ռումինիայի փորձը նաեւ անցումային արդարադատության եւ վեթինգի ներդրման հարցում:

«Սակայն անցումային արդարադատության եւ վեթինգի մեխանիզմների կիրառման զգուշության անհրաժեշտության մասին խոսում են նաեւ ռումինական փորձագետները», - ասաց Արշալույս Մղդեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ