News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական համայնքը Ռումինիայի ազգային փոքրամասնությունների թվում  ունի արտոնյալ դրություն: «Հայաստան եւ Ռումինիա. հասարակություն, համագործակցություն եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, դա թույլ է տալիս խոսելու տնտեսական կապերի խթանման հնարավորության մասին, որի մակարդակը դեռեւս բավարար չէ:

«Այնպիսի հայազգի հայտնի ռումինացի քաղաքական գործիչների գործունեությունը, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների պատգամավորական խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաեւ Վարուժան Ոսկանյանը, կարող է նպաստել տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ թվում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Ռումինիան, լինելով Արեւելյան գործընկերության առաջատար տեխնոլոգիական երկրներից մեկը, կարող է Հայաստանի համար հետաքրքիր գործընկեր լինել համատեղ նախագծերի իրականացման գործում», - ասաց նա՝ հավելելով, որ բոլոր ազգային փոքրամասնությունները լայն հնարավորություններ ունեն, ներառյալ հասարակության քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում ինտեգրման առումով:

Դեսպանն ընդգծեց, որ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների հաջողությունների նախապայմաններից մեկը կարող է լինել նաեւ այն հանգամանքը, որ Ռումինիան վերջին տարիներին  ՀՆԱ-ի աճի տպավորիչ ցուցանիշներ է ցուցադրում, որն, օրինակ, 2017 թվականին կազմել է 7.7 տոկոս:

«Բացի այդ, հնարավորություն կա հարաբերությունները զարգացնել տուրիզմի, գյուղատնտեսության, գինեգործության ոլորտում: Կոնկրետ ծրագրերի իրականացման համար մենք         երկկողմանի այցեր ենք ակնկալում, այդ թվում խորհրդարական դիվանագիտության շրջանակում», - ասաց Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարի ԵՄ Խորհրդում նախագահությունը փոխանցվել է Ռումինիային, որտեղ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հետ կապված քննարկումներ եւ համաժողովներ են անցկացվում, եւ բոլոր միջոցառումներում Հայաստանը բավականին բարձր մակարդակով է  ներկայացված եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ