News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանի հյուսիսային շրջաններում հուլիսի 24-ի օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որի ժամանակ հնարավոր է հարավային քամու ուժգնացում՝ վայրկյանում մինչեւ 20-25 մ:

Մյուս մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա 3 օրերին  օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի  տատանումների պատճառով օդերեւութաբանները քամու ուժգնացում են կանխատեսում՝ վայրկյանում մինչեւ 18-20 մ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +33+35,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,

Լոռիում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +20+25,

Տավուշում գիշերը՝ +18+22, ցերեկը` +26+31,

Արագածոտնի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +22+24, ցերեկը՝ +36+38,

Արարատում գիշերը` +22+25, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +12+17, ցերեկը՝ +25+30,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +20+24, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +17+22, ցերեկը՝ +30+35:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը