News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական եւ հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետեւ ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:

ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին նշանակման կապակցությամբ եւ նշել, որ առաքելության համար մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման  գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է: ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել եւ բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը նաեւ կարեւորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարեւորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաեւ էլեկտրոնային արդարադատության ներդրումը:

Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ ԱԽ-ն մտահոգություն է հայտնել՝ կապված Սիրիայի հյուսիսում հումանիտար իրավիճակի վատացման վտանգների հետ
Անվտանգության խորհրդի այսպիսի հայտարարությունները փոխզիջմամբ են ընդունվում․․․
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության եւ ջանքերը համադրելու հնարավորությունները...
ՄԱԿ-ում հայտարարել են, որ միջուկային պատերազմի վտանգներն աճում են
Շատ վերլուծական կազմակերպություններ, սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետներ խոսում են միջուկային հակամարտության աճող վտանգի մասին․․․
Իրանի հարցով ՀՀԳՊ-ն պետք է պահպանվի․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
Մենք միշտ իրանական միջուկային գործարքը անվանել ենք մեծ հաջողություն միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար․․․
Թուրքիան կարող է «պատասխանատու համարվել» քուրդ գրոհայինների եւ քաղաքական գործչի մահապատժի համար. ՄԱԿ
Մահապատժի տեսանյութը տեղադրվել է սոցցանցում...
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով փակ նիստ կանցկացնի
Էրդողանը, հայտարարելով ռազմական գործողությունների մեկնարկի մասին, չորեքշաբթի օրը նշել էր, որ․․․
Ամենաշատ