News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման եւ համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը, դրանց փոխգործելիության սկզբունքները եւ տեխնիկական բնութագրերը, «մեկ պատուհան» համակարգի հետագա զարգացման հեռանկարները եւ նախագծերը, ինչպես նաեւ մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգը: Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները:

Քննարկվել են նաեւ նաեւ երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ, այդ թվում՝ իրականացման փուլում գտնվող երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման նախագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության...
«Շատ արդյունավետ եւ նպատակաուղղված քննարկումներ էին». Զոհրաբ Մնացականյանի գրառումը
Ավարտեցի պաշտոնական այցս Վրաստան։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ Զալկալիանիին...
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայ-վրացական հարաբերությունները առավել ամրապնդելու հանձնառությունը. ԱԳՆ
Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին վիրահայ համայնքի կարեւոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում...
Պետք է այնպես անենք, որ թույլ չտանք որևէ զարգացում, որը խնդիրներ կստեղծի. ԱԳ նախարարը՝ Վրաստանում մեր եկեղեցիների մասին
Մեզ անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների եւ պետությունների միջեւ երկխոսությունը` առանց խորացնելու որոշ բարդություններ…
Մենք շատ բավարարված ենք Վրաստանի հետ հարաբերություններում բավական ակտիվ դինամիկայով. Մնացականյան
Վրաստանի հետ մեր օրակարգը չափազանց լայն է…
«Բանակցությունների նոր փուլ է մոտենում». ԱԳ նախարարը՝ Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին
Հետեւելով եւ խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ