News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի իրականացման աջակցության առաքելությանը:

Նախարարը ՀԲ թիմի հետ քննարկել է նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված ուղենիշները եւ ծրագրի ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ Ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրությունը: ՀԲ ներկայացուցչի խոսքով` որոշ ուղղություններով առկա է նկատելի առաջընթաց:

Տիգրան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի մասնագետները մտքեր են փոխանակել «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի կառուցվածքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ` այն համապատասխանեցնելու ներկայիս պայմաններին եւ կարիքներին:

Կողմերն անդրադարձել են ծրագրի որակի ենթակառուցվածքների բաղադրիչին, մասնավորապես` լաբորատորիաների վերազինմանը եւ հավատարմագրման մարմնին տրվող աջակցությանը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաեւ արտահանման խթանման միջոցառումների եւ ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը` «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի բաղադրչների համատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ