News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի պաշտպանության միջազգային կոալիցիայի ստեղծումը կխափանի տարածաշրջանի անվտանգությունը, կարծում է Իրանի փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին, որի խոսքերը հրապարակվել են երկրի կառավարության կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ Վաշինգտոնը կոալիցիան ստեղծում է Հորմուզի նեղուցը վերահսկելու համար, որը միավորում է երկու ծոցերը՝ Պարսից եւ Օմանի։

«Տարածաշրջանի անվտանգության ապահովման կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Նրանք, ովքեր փորձում են կոալիցիա (ձեւավորել), դուրս գալով իրենց տարածաշրջանի սահմաններից, ոչինչ չեն բերում, բացի չպաշտպանված տարածաշրջանի ջանքերից»,- ասել է Ջահանգիրին։

Նրա խոսքով՝ Իրանը մշտապես ապահովել է տարածաշրջանի եւ Պարսից ծոցի անվտանգությունը։

Ավելի վաղ Defense One պարբերականը, հղում կատարելով ԱՄՆ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին, տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ստեղծել միջազգային կոալիցիա, որպեսզի պարեկի Իրանի եւ Եմենի մերձակա ջրերը։

Դանֆորդն ասել է, որ այժմ «նրանք շփման մեջ են մի քանի երկրների հետ, որպեսզի տեսնեն՝ կկարողանա՞ն արդյոք ստեղծել կոալիցիա, որը կապահովի նավագնացության ազատությունը Հորմուզի եւ Բաբ էլ Մանդեբի նեղուցներում»։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարի օգնական Քեթրին Ուիլբարգերն ասել է, որ կոալիցիան ստեղծվում է ոչ  թե Իրանին  ռազմական դիմակայություն ցուցաբերելու, այլ տրանսպորտային նավագնացության անվտանգության ապահովման համար, առջաին հերթին՝ տարածաշրջանում հետախուզության ուժեղացման եւ հսկման ճանապարհով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ