News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 17–ից Իջեւանում հասարակական կարգի ապահովման նպատակով ծառայություն իրականացնող ոստիկաններն այսօր՝ հուլիսի 23–ին հետ են վերադարձել Երեւան։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ոստիկանական ուժերը Իջեւանում ուժեղացված ծառայություն էին իրականացնում այն բանից հետո, երբ իջեւանցիները փակել էին միջպետական ճանապարհը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին իջեւանցիները  ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու  նպատակով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը։ Արդյունքում բախումներ էր սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Արդյունքում մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ էին հոսպիտալացվել, որոնց մեծ մասը ոստիկաններ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 13 անձի, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով:

10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ