News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնագետները բացահայտել են գունավոր ապակու գաղտնիքը, որը հայտնաբերել էին Մեծ Բրիտանիայում պեղումների ժամանակ: Պարզվել է, որ այն օծանելիքի սրվակի մի մասն է, որը, ենթադրաբար պատրաստել են ղրիմցի վարպետները:

The Guardian-ի տեղեկություններով՝ գիտնականներից զգալի ժամանակ է պահանջվել՝ պարզելու այդ ապակու գաղտնիքը:

Այն հայտնաբերվել էր 2017թ. Չեդվորդ վիլլայում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում: Վիլլան կառուցվել է մ.թ. 2-4 դարերում, շքեղ տեղանք է, որտեղ մի քանի բնակելի շենք կա, վանքեր եւ նույնիսկ արհեստական լճակ ջրային շուշաններով:

Ենթադրաբար, այն պատրաստել են Ղրիմի Խերսոն մարզի վարպետները, գրում է Planet-today-ը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ