News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմում շատրվանում լողալու համար հիմա ստիպված են լինելու վճարել 450 եվրո տուգանք։ Ընդ որում՝ ոստիկաններն այլեւս զեղչեր չեն անելու այն դեպքում, եթե զբոսաշրջիկները տեղյակ չլինեն կանոններին, տեղեկացնում է Europulse-ը։

Այժմ Հռոմի պատմական շատրվաններում լողալու համար տուգանքը կազմում է 160-450 եվրո՝ կախված այն բանից՝ արդյոք կարգախախտն ամբողջովին է սուզվել ջրի մեջ, թե միայն ոտքերն է թրջել, ինչպես նաեւ հենց շատրվանից։ Տուգանքն ավելի քիչ կլինի, եթե այն վճարվի ոստիկաններին տեղում։

Առաջին անգամ շատրվանում լողալու համար տուգանք Հռոմի իշխանությունները մտցրել են 2015-ին, այն ժամանակ այն գրեթե կրկնակի ցածր էր։ 2015-ից շատրվանների մոտ տեղադրվել են նախազգուշացնող ցուցանակներ, իսկ իշխանությունները խնդրում են տուրօպերատորներին նախազգուշացնել իրենց հաճախորդներին լողալու արգելքի մասին, բայց շատերին դա չի կանգնեցնում։

Հռոմի շատ շատրվաններ եւ աղբյուրներ պատմական հուշարձաններ են, դրանց մի մասը պահպանվել է Հին Հռոմի ժամանակներից։ Լողացողները «մաշում» են քարերը եւ հնագույն շինությունները։

Հռոմը միակ իտալական քաղաքը չէ, որտեղ իշխանությունները ստիպված են  տուգանել զբոսաշրջիկներին արգելված տեղերում լողալու համար։ Այս տարի Վենետիկի իշխանություններն արգելել են լողալ ջրանցքներում։ Բացի այդ, Վենետիկում արգելել են շրջել լողազգեստով, ուտել չթույլատրված տեղերում, օրինակ՝ աստիճաններին նստած, եւ խանգարել մյուսներին տեղաշարժվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ