News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պեկինում 91 տարեկանում հիվանդության պատճառով մահացել է Չինաստանի Պետխորհրդի նախկին վարչապետ Լի Պենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին։

Պաշտոնական մահախոսականում նա անվանվել է «Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիանալի անդամ, փորձառու եւ նվիրված կոմունիստական մարտիկ, ականավոր պրոլետարական հեղափոխական»։

Լի Պենը Չինաստանի կառավարությունը գլխավորել է երկու հնգամյա ժամկետ՝ 1988-1998 թվականներին։ Այնուհետեւ նա հինգ տարի եղել է Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի՝ Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի մշտական կոմիտեի նախագահը։ Չինաստանի նախագահ, ՉԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինի հետ միասին եղել է Չինաստանի ղեկավարների երրորդ սերնդի մեջ։

ХХ դարի քառասնականների վերջին - հիսունականների առաջին կեսին Լի Պենը սովորել է Խորհրդային Միությունում։ «Մշակութային հեղափոխության» շրջանում (1966-1976), լինելով չինական արդյունաբերության եւ, առաջին հերթին, էներգետիկայի ոլորտի հեռանկարային գործիչ, նա ենթարկվել է հետապնդումների։

Իշխանական կառույցներում նրա գտնվելու ժամանակ երկրի կյանքում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների կարգավորում, Տյանանմենի հրապարակի իրադարձություններ, որոնք ժամանակակից Չինաստանում անվանում են «քաղաքական հողմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ