News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են համատեղ պարեկել սահմանը, երեքշաբթի ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են Ղրղզստանի կառավարությունում։

«ՆԳՆ եւ Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն սահմանի համատեղ պարեկման մասին»,- ասել են կառավարությունում։

Կառավարության  տվյալներով՝ այժմ կոնֆլիկտի վայրում են փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, սահմանապահ ծառայության նախագահ Ուլարբեկ Շարշեեւը, ՆԳՆ ղեկավար Կաշկար Ջունուշալիեւը, ինչպես նաեւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները։ «Նրանց գործունեությունն ուղղված է առաջին հերթին իրավիճակի կայունացմանը եւ սահմանամերձ գոտում նոր սրացման կանխմանը»,- ասել է  գործակալության զրուցակիցը։

Երկուշաբթի կոնֆլիկտ է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ։ Ինչպես ասել են Բիշքեկում, կոնֆլիկտի պատճառը դրոշի ձողի տեղադրումն էր տաջիկական Վորուխ ավանի բնակիչների կողմից գյուղի մուտքի մոտ։ Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են եղել սյան տեղադրմանը։ Սկսվել է բանակռիվ, կողմերից մեկը զենք է կիրառել։ Իր հերթին, Դուշանբեն ասում է, որ կոնֆլիկտն սկսվել է «Աքսայ» մակագրությամբ վահանակի տեղադրումից տաջիկական Վորոխի տարածքում։ Բախման հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, մեկը զոհվել է։ Երեքշաբթի իրավիճակը նորից սրվել է։ Տաջիկստանի կողմից նորից կրակոցներ են հնչել, որոնց հետեւանքով վիրավորվել է ղրղըզ սահմանապահ։

Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածը պարբերաբար դառնում է տեղի բնակչության կամ սահմանապահների միջեւ պարբերական բախումների գոտի։ Հիմնական պատճառը չսահմանագծված հատվածներն են, որտեղ անհնար է որոշել, թե որտեղ է երկու պետությունների միջեւ սահմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ