News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության դիրքորոշումը նույնն է՝ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի հիման վրա, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արցախը պետք է լիարժեք ներգրավված եւ որոշիչ ձայն ունենա տեւական բանակցային գործընթացում: Կարելի է ասել, որ մեր դիրքորոշման մեջ կա 3 հիմնական ուղղություն՝ բովանդակություն, միջավայր, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը եւ երրորդը՝ Արցախի լիարժեք ներգրավվածությունը: Արցախի ներգրավվածությունը մեզ համար պրակտիկ դիրքորոշում է: Արցախն այս գործընթացի հիմնական սուբյեկտն է: Եթե ուզում ենք արդյունավետություն ապահովել այս գործընթացում, Արցախը պետք է ներգրավվածություն ունենա»,- ասաց Ա.Նաղդալյանը:

Նրա խոսքով, Հայաստանի բացարձակ գերակայություններն են Արցախի անվտանգությունը եւ դրանից բխող կարգավիճակը: Ա.Նաղդալյանը կարեւորեց բանակցային միջավայրը. «Երբ կա հայատյացություն, երբ կա այդպիսի հռետորաբանություն, մենք չենք հավատում, որ այդ պայմաններում կարելի է բանակցել եւ առաջընթաց արձանագրել: Մտածել, որ Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է»:

Աննա նաղդալյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարաովան Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին հարցը հասցեագրել է ՀՀ իշխանություններին
Նույն ձեւակերպմամբ այս հարցը թող որեւէ մեկն ուղղի իշխանություններին, որպեսզի պարզ լինի պետության․․․
Կողմերն իրար հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել. Զառա Ամատունին Բաքվին փոխանցած դիերի, քարտեզների մասին
Ինչ վերաբերում է նոյեմբերի 28-ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցած 13 հայ զինծառայողների դիերին, որոնք զոհվել էին սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի...
Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
2020 թ-ի նոյեմբերի 9-ից  մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է...
Երբ երկուշաբթի Արարատ Միրզոյանը աշխատանքի գնա, գուցե կարճ մեկնաբանություն անի, ավելին չենք սպասում. Մետաքսե Հակոբյան
Իրենք շատ վաղուց իրենց պահում են այնպես, կարծես, ոչ մի կապ չունեն Արցախի հետ...
Բաքվում 30 տարվա ընթացքում  ոչ ոք չի հիշել Ալմա-Աթայի հռչակագրի մասին․ ընդդիմադիր
Ոչ ԱԳՆ-ն, ոչ իշխող կուսակցությունը, ոչ Հայաստանի վարչապետը չեն արձագանքել Լավրովի հայտարարություններին․․․
Մենք հայերին առաջարկել էինք դուրս գալ ադրբեջանական 5 շրջաններից եւ հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. Լավրով
Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը...
Ամենաշատ