News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը պնդում է, որ չի ճանաչում Մանվել Գրիգորյանին խոշտանգելու մեջ մեղադրող դատապարտյալ Աշոտ Իսախանյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Դիտարկմանը, թե Իսախանյանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանն է իրեն շթղայել, այդպես իրեն պահել է առանձնատանն ու կտտանքների ենթարկել, Նազիկ Ամիրյանն ասաց. «Ընդհանրապես։ Ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ այն, ինչ թերթերում գրում են, 99 տոկոսը սուտ են։ Մի հատ վերցրեք ժամանակագրականը, թե Մանվել Գրիգորյանը որտեղ ա եղել մարտի դաշտում ա եղել»։

Իրեն վերագրվող մեղադրանքների մասով Նազիկ Ամիրյանը նշեց, որ եթե մեղադրող կողմն այդքան վստահ է, թող դատարանում ապացուցեն։ 

Հիշեցնեն,ք որ Իսախանյանը վերջերս դիմել էր Մանվել Գրիգորյանի գործով դատավորին և հայտնել, որ Գրիգորյանն իրեն  22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Իրեն տուժող ներկայացնող դատապարտյալը  խնդրել էր, որպես քաղհայց Մանվել Գրիգորյանից հօգուտ իրեն  բռնագանձել 5 միլիոն դոլարին համարժեք դրամ։

Նշենք, որ Իսախանյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։  2014թ. նախորդ դատվածությունը չմարված՝ նա դատապարտվել է մեկ այլ հանցանքի՝ խարդախություն կատարելու համար։ Նախորդ պատժաչափին գումարվել էր նորը եւ նա դատապարտվել էր վեց տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ