News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դուշանբեի պայմանավորվածության անմիջական արդյունքն այն է, որ հաստատվեց օպերատիվ կապ: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դա ինքնին իր մեջ ներառում է միջադեպերի կանխարգելման եւ դրանց արձագանքման որոշակի մեխանիզմներ: Վերջին էսկալացիան մատնացույց արեց, որ անհրաժեշտ է առավել ամրապնդել այդ մեխանիզմները: Դա ենթադրում է, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք հրադադարի ամրապնդման ուղղությամբ: Դրա վերաբերյալ պայմանավորվածությունները եղել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում 2016-ին»,-ընդգծեց Նաղդալյանը՝ հավելելով, որ Դուշանբեն որոշակի ամրապնդում է այն մեխանիզմները, որոնք կան:

Նա նշեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի ռիսկերի կախարգելման ու նվազեցման ուղղված գործընթացներից. «Մեզ համար այս գործընթցում կարեւոր չէ դրանց անվանումները, մեզ համար կարեւոր է, որ դրանք լինեն գործնական»:

ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ ասել է, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, սակայն մի քիչ թյուր են պատկերացումները, որ այդ խաղաղության համար Հայաստանը պատրաստ կլինի միակողմանի զիջման կամ այնպիսի քայլերի, որոնք վտանգ կստեղծեն Արցախի անվտանգության կամ ինքնորոշման համար»:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է որեւէ լուծում ընդունելի լինել միաժամանակ 3 ժողովուրդների համար, եւ ո՞րն է ՀՀ-ի համար կարմիր գիծը, Ա.Նաղդալյանը պատասխանեց. «Դա Արցախի անվտանգությունն է ու դրանից բխող կարգավիճակը, մնացածը դիվանագիտության հարց է: Արցախի կարգավիճակը Արցախի ժողովուրդը պետք է որոշի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ