News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը վատթարացրել է համաշխարհային տնտեսության կանխատեսումները՝ միջազգային առեւտրում աճող լարվածության պատճառով, հաղորդում է AP-ը:

Սակայն միեւնույն ժամանակ հիմնադրամը լավացրել է իր կանխատեսումը այդ տարի ԱՄՆ տնտեսության հարցում՝ նշելով, որ Դաշնային ռեզեվը կնվազեցնի տոկոսադրույքները:

ԱՄՀ-ը նշում է, որ 2019թ. «թույլ» 3,2%-ով համաշխարհային տնտեսության աճ է կանխատեսում՝ համեմատած 2018թ. 3,6%-ի հետ: Թույլ աճի պատճառը ԱՄՀ-ը նշում է առեւտրային լարվածությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ:

Հիմնադրամն ակնկալում է, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարի կաճի 2,6%-ով: Իսկ եվրոգոտին այս տարի1,3% համեստ աճ կգրանցի: Ճապոնիայի տնտեսությունը կաճի 0,9%-ով:

ԱՄՀ-ը ակնկալում է նաեւ, որ այս տարի առեւտրի ծավալները կմեծանան 2,5%-ով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ