Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: