News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խնդրում եմ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը։ Այս մասին գրառում է կատարել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների եւ հանրային գործիչների կողմից իր անձի եւ գործունեության վերաբերյալ տարածվող տարաբնույթ մեկնաբանություններին, քննադատությանը եւ բացասական գնահատականներին:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների եւ հանրային գործիչների կողմից իմ անձի եւ գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն եւ բացասական գնահատականներ:

Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները: Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը:

Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա եւ ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի, խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ