News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձեւի միաձայն ընդունումը։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ողջունում ենք Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձեւի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջեւ մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցության հաստատման եւ գործնական ծրագրերի իրականացման համար:

Հատկանշական է, որ բանաձեւն ընդունվել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա կատարելիք այցի նախօրեին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ հանդիպում Ռայդի քաղաքային իշխանությունների հետ, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորություններն ու հեռանկարային ուղղությունները:

Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի եւ Ռայդի միջեւ ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում»,- գրված է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ