News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆեյսբուքում ծավալված քարոզչությունը, որով կոչ է արվում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ մասնակցեն Լոհնեսյան հրեշի որոնումներին, անհանգստացրել է Բրիտանիայի Ջրում փրկության ազգային թագավորական ընկերությանը (RNLI)։

Գաղափարը փոխառվել է  «Գրոհով վերցնել 51 գոտին» արշավից, որը կոչ է անում հազարավոր մարդկանց միաժամանակ ներխուժել ԱՄՆ ՌՕՈւ այդ կայանը, որը գտնվում է Նեւադա նահանգի հարավում եւ ենթադրվում է, որ ռազմական փորձեր է իրականացնում, իմանալու համար, թե չեն թաքցնում արդյոք ամերիկյան իշխանությունները ճշմարտությունը ՉԹՕ-ների մասին։

Բայց RNLI ծառայությունը Լոհնես լճում նախազգուշացնում է, որ հրեշի որոնումները կարող են վտանգավոր լինել, քանի որ լիճը շատ խորն է, տեղեկացնում է BBC-ն։

Փրկարարները (բոլորը կամավորներ են) ասում են, որ չեն կարողանա կանխել միջադեպերը ջրում, եթե լճում հազարավոր մարդիկ լինեն, քանի որ այնպիսի ռեսուրսներ չունեն, ինչպես ամերիկյան բանակը։

Միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ