News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի գոտում անվտանգության համակարգի ստեղծման գաղափարը կարող է առանցքային դեր ունենալ այդ տարածաշրջանում քաղաքական-դիվանագիտական ակտիվության գործում: Այս մասին ասվում է Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ռուսական հայեցակարգում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Խոսքը իրավիճակի կայունացման, անվտանգության ու կայունության ամրապնդման, հակամարտությունների կարգավորման, հիմնական ուղղությունների ու հետճգնաժամային համակարտի չափորոշիչների սահմանման մասին է:

Ռուսական հայեցակարգը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա՝

  • Առաջնային նշանակություն ունի Մերձավոր Արեւելքում ծայրահեղական-ահաբեկչական օջախի վերացման հարցում շահագրգիռ բոլոր ուժերի հակաահաբեկչական միասնակ կոալիցիայի կազմում կոնսոլիդացումը, Սիրիայում, Եմենում, տարածաշրջանի այլ երկրներում կայուն քաղաքական կարգավորման ապահովումը: Հակաահաբեկչական գործողությունները պետք է հիմնվեն միջազգային իրավունքի վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո: Այդ հիմքով քաղաքական-դիվանագիտական մեթոդները պետք է կիրառվեն կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման համար: Հենց այդ կերպ կհաջողվի լուծել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցով հիմնական խնդիրները:
  • Անհրաժեշտ է մուսուլմականակ եւ այլ երկրների հասարակության մոբիլիզացում եւ ահաբեկչական սպառնալիքի դեմ համատեղ պայքար:
  • Բոլոր այլ կողմերը պետք է պահպանեն միջազգային իրավունքը, առաջին հերթին, հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա: Մեր ընդհանուր նպատակը ժողովրդավարական եւ զարգացող Մերձավոր Արեւելքն է:
  • Խաղաղապահ օպերացիաների անցկացնում՝ հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի վրա կամ օրինական իշխանությունների խնդրանքով, որոնք ագրեսիայի զոհ են դարձել: Այդ հարցերում երկակի ստանդարտների կիրառումն անթույլատրելի է:
  • Պարսից ծոցում անվտանգության համակարգը պետք է կրի ունիվերսալ եւ համապարփակ բնույթ, կառուցվի տարածաշրջանային եւ շահագրգիռ այլ կողմերի շահերի հարգման հիմքով անվտանգության բոլոր ոլորտներում, ներառյալ՝ ռազմական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտները:
  • Բազմակողմանիությունը դիտարկվում է որպես իրավիճակի համատեղ գնահատման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցության մեխանիզմ: Անթույլատրելի է այս կամ այն պատճառով որեւէ բացառություն:
  • Անվտանգության համակարգի ստեղծումն իրականացվում է աստիճանաբար՝ սկսած սուր եւ ակտուալ խնդիրներից: Առաջին հերթին, դա վերաբերում է միջազգային ահաբեկչության խնդրին, իրաքյան, եմենյան եւ սիրիական հակամարտությունների կարգավորմանը, իրանական միջուկային ծրագրի հարցով բոլոր համաձայնությունների իրականացմանը:
  • Փուլային սկզբունքը վերաբերում է նաեւ Պարսից ծոցի երկրներին եւ միջազգային հանրությանը՝ վստահության ամրապնդման եւ տարածաշրջանում անվտանգության փոխադարձ երաշխիքների առումով:
  • Հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրների փոխկապակցվածությունը՝ Պարսից ծոցի գոտում անվտանգության համակարգի ստեղծումը դիտարկվում է որպես Մերձավոր Արեւելքում ընդհանուր առմամբ անվտանգության ապահովման խնդրիների մի մասի լուծում: Ընդ որում, առանցքային դեր են խաղում ինքնիշխանության եւ տարածաշրջանային անվտանգության հարգման սկզունքները, առանց դրսից միջամտության ներքաղաքական խնդիրների լուծումը՝ սահմանադրական շրջանակներում եւ ազգային երկխոսության միջոցով:
  • Այդ համակարգի ստեղծման գործնական աշխատանքները կարող են սկսվել երկկողմ եւ բազմակողմ հիմքով խորհրդակցությունների անցկացման ուղիով: Այդ շփումների ընթացքում պետք է նախաձեռնող խումբ ձեւավորվի: Խումբը կոչված պետք է լինի համաձայնեցնել անվտանգության ապագա համակարգի աշխարհագրական շրջանակները, դրա մասնակիցների շրջանակները, օրակարգը, ներկայացուցչության մակարդակը, կայանալիք ֆորումի անցկացման վայրը;
  • Անհրաժեշտ է հաստատել միջազգային-իրավական պարտավորությունները: Մասնավորապես, հրաժարվել ուժի կիրառումից, սպառնալիքից, հարգել պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պահպանել տարածաշրջանային եւ սահմանային անվտանգությունը, վեճերը լուծել բացառապես բանակցությունների ճանապարհով կամ այլ խաղաղ միջոցներով՝ հիմնվելով միջազգային պարտավորությունների իրականացման վրա:
  • Ընդունել փոխադարձ պարտավորություններ ռազմական ոլորտում (ռազմական դոկտրինների հարցով երկխոսություն, Պնախարարների սուբտարածաշրջանային հանդիպումներ, «թեժ գծերի» սահմանում, զորավարժությունների, ռազմական թռիչքների անցկացման մասին ծանուցում, դիտորդների փոխանակում, Պարսից ծոցի երկրների տարածում արտատարածաշրջանային խմբավորումների դիսլոկացիայից հրաժարում, սպառազինությունների գնման եւ զինված ուժերի մասին տեղեկության փոխանակում):
  • Համաձայնագրերի կնքում սպառնազինությունների վերահսկման մասին, ներառյալ՝ ապառազմականացված գոտու ստեղծում, ապակայունացման արգելում:
  • Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի պահպանում:
  • Միջազգային ահաբեկչության, զենքի անօրինական շրջանառության, միգրացիայի, նարկոթրաֆիքի, հանցավորության դեմ պայքարի մասին համաձայնագրի կնքում:

Հայեցակարգում նշվում է, որ անվտանգության համակարգի կառուցման գործում հարկ է հետեւել տարածաշրջանում օտարերկրյա ռազմական առկայության կրճատմանը, տարածաշրջանի եւ այլ պետությունների միջեւ վստահության մշակմանը: Խնդիրներից մեկը Պարսից ծոցի գոտում համագործակցության եւ անվտանգության հարցով կամզակերպությունների ստեղծումն է: Դիտորդների թվում կարող են ներառվել Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Հնդկաստանն ու այլ շահագրգիռ երկրներ:

Նշվում է նաեւ, որ անհրաժեշտ է պահպանել «քրոնիկ» հակամարտությունների լուծման ջանքերը, որոնց թվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, որը մնում է մերձավորարեւելյան տարածքի անկայունության հիմնական գործոններից մեկը:

Հայեցակարգում ասվում է նաեւ, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այդ խնդիրների լուծման համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Պարսից ծոցի գոտում հուսալի անվտանգության ապահովման նպատակով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ