News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոչիում եւ Կրասնոդարում հզոր փոթորիկ է սպասվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կուրորտի ադմինիստրացիային:

Տեղի իշխանությունները նախազգուշացում են արել՝ փոթորիկի, կարկուտի, ուժեղ քամու, Սեւ եւ Ազովի ծովերում մրրիկի սպառնալիքի, ինչպես նաեւ ջրի մակարդակի բարձրացման մասին:    

Հաղորդվում է, որ Սոչիում երեքշաբթի եւ չորեքշաբթի սպասվում է վայրկյանում մինչեւ 15 մ քամու արագություն, ամպրոպ, տեղ-տեղ անձրեւներ:

Բացի այդ, նախազգուշացում է արվել Կրասնոդարում տեղատարափ անձրեւների պատճառով: Նշվում է, որ անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն մինչեւ ուրբաթ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ