News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Արկտիկան կարող է ռուսական թեւավոր հրթիռների համար առանցքային ուղղություն դառնալ: Այս մասին հայտարարել է ամերիկացի գեներալ Թերրենս Օ՛Շոնեսսին՝ ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ղեկավարը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նրա խոսքով՝ հակահրթիռային պաշտպանության հարցով բանավեճերի մեծ մասը նվիրված է ավանդական բալիստիկ հրթիռների կամ ժամանակակից գերձայնային հրթիռներին, որոնք այժմ մշակում են խոշոր գերտերությունները:

«Սակայն թեւավոր հրթիռների մասին խոսակցություններն այդքան շատ չեն: Եվ երբ ես նայում եմ սպառնալիքին՝ կապված թեւավոր հրթիռների հետ, տեսնում եմ խոշորագույն մի սպառնալիք, որի հետ մենք բախվում ենք: Եթե նայենք Արկտիկայի միջով հյուսիսային մոտեցումներին, որոնք մենք պետք է պաշտպանենք»,- նշել է նա:

Արկտիկայում ջերմաստիճանի բարձրացումը հնարավորություններ է ստեղծել առեւտրային ծովային նոր միջանցքների, ինչպես նաեւ ռազմական նավերի, այդ թվում՝ Ռուսաստանի նավերի համար, որոնք ժամանակ չեն վատնում՝ իրավիճակից օգտվելու համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ