News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը աշխատանքից կազատի 10 հազար աշխատակցի ողջ աշխարհում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NHK-ին։

Դա կապված է ընկերության ֆինանսական վիճակի վատացման հետ. օպերացիոն շահույթը հիմնական գործունեությունից անցած ֆինանսական տարում նվազել է 40 տոկոսով, նվազում են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում վաճառքի ցուցանիշները։ Կրճատումները հիմնականում վերաբերելու են ընկերության արտասահմանյան գործարաններին։

Այս տարվա մայիսին տեղեկացվել էր, որ ընկերությունը մտադիր է կրճատել 4800 մարդու։ Հավանաբար, այդ թիվը կրկնապատկվել է, որպեսզի կրճատվեն ծախսերը եւ օպտիմալացվի ընկերության դրությունը։ Ինչպես տեղեկացնում է հեռուստաընկերությունը, դիտարկվում են նաեւ արտադրագծերի կրճատման պլաններ։

Մի շարք սկանդալներից եւ ընկերության նախկին նախագահ Կառլոս Գանի ձերբակալությունից հետո ավտոկոնցեռնը ստիպված է վերակազմակերպել ներքին կառուցվածքը՝ ավելի մեծ թափանցիկություն եւ արդյունավետություն ապահովելու նպատակով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mazda-ն նշել է առաջին էլեկտրաքարը ցուցադրելու օրը
Ճապոնական Mazda-ն նշել է, թե երբ կներկայացնի իր առաջին էլեկտրական ավտոմեքենան...
Mercedes-Benz-ը վերստեղծել է 1900 թվականի մոդելը
Միայն այնպիսի ապրանքանիշը, ինչպիսին Mercedes-Benz-ն է, կարող է միավորել պատմությունը եւ ապագան․․․
ԱՄՆ-ում General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակիցներ գործադուլ են սկսել
Երկուշաբթի առավոտյան աշխատողների գործադուլի պատճառով ԱՄՆ 9 նահանգներում 33 գործարան է փակվել…
BMW ընկերությունն ակնարկել է միջին շարժիչով սուպերքար թողարկելու մասին
BMW-ի բազմաթիվ երկրպագուներ սպասել են մոդելային շարքում հարդքորային սուպերքարի թողարկմանը, որը կարող էր մրցել Ferrari-ի եւ Lamborghini-ի հետ…
Ֆինլանդիայում խաբեբան խոշոր գումար էր աշխատում՝ ներկայանալով որպես «Ֆերարի»-ի աշխատակից
2019 թվականի փետրվարից նա մի քանի հարցազրույց է տվել ֆինլանդական մամուլին, որում ասել է, որ նրան աշխատանք են առաջարկել Մարանելոյում որպես լոգիստիկայի բաժնի համակարգող…
Գերմանիայում կայացել է օդային անօդաչու տաքսիի փորձնական թռիչքը
Ռոյտերը ակնկալում է 2-3 տարուց ուղղաթիռը որպես տաքսի օգտագործելու թույլտվություն ստանալ․․․